կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 18:01
Հասարակություն

Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման մասին որոշում չկա

Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման մասին որոշում չկա

Արդեն հայտնել ենք, որ Մոսկվայից Երևան ուղևորվող ինքնաթիռի պայթեցման մասին ապատեղեկատվություն է տարածվել: Մեզ հետ զրույցում Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանն ասել էր. «Դա դեզինֆորմացիա է, նման բան չի կարող լինել, ինքնաթիռը դեռ այնտեղից չի շարժվել, այստեղ պայթեցնելու մասին են խոսում, նման բան չկա: Աշխատանքը բնականոն է, ԱԻՆ-ի, ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցներն այստեղ աշխատում են ստացիոնար ռեժիմով, որևէ արտակարգ դրություն չկա»:

Քիչ առաջ կրկին կապ հաստատեցինք Գրդզելյանի հետ, նա նշեց, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, որը Հայաստան պետք է ժամանի այսօր` ժամը 19:40-ին, իրականացվում է «Vim Airlines» ընկերության կողմից: Նա նշեց նաև, որ այս պահի դրությամբ չվերթի չեղարկման մասին որոշում չկա: