|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Մայր Հայաստան» շարժումը խստորեն դատապարտում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ:
Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմաթիվ ահաբեկչություններ և հարձակումներ է տեսել: Մենք շատ լավ ենք հասկանում մեր բարեկամ ժողովրդի ցավը և կիսում վիշտը տեղի ունեցածի կապակցությամբ: Ահաբեկչությունը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում և արժանի հակահարված պիտի ստանա բոլորի կողմից:
Շարժումը ցավակցություն է հայտնում ռուս ժողովրդին և զորակցություն՝ զոհվածների, տուժածների ընտանիքներին:
Երևան,
22.03.2024թ.