|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի և Մարսելի 6-րդ ու 8-րդ շրջանների քաղաքապետարանի նախաձեռնությամբ` հունիսի 23-ին քաղաքի Սողոմոն Թեհլիրյանի անվան հրապարակում բացվել է հերոսի հուշակոթողը, որի հեղինակը Դավիթ Եուզանն է:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մարսելում Հայաստանի հյուպատես Ռուբեն Խարազյանը, 4-րդ եւ 5-րդ շրջանի քաղաքապետ Մարին Փուսթոլինոն, Շրջանային խորհուրդի նախագահի ներկայացուցիչը, քաղաքապետական խորհրդի անդամներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ և այլք:
Բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել շրջանի քաղաքապետ Իվ Մորեն, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային շրջանի երիտասարդ նախագահ Օռելի Փրյունան: Նա իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Բեռլինի դատարանի` 1921-ի հունիսին Սողոմոն Թեհլիրյանին անմեղ հայտարարող վճռին: Խոսքի ավարտին բանախոսն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին:
Հուշակոթողի բացման արարողությունց հետո հնչել են Ֆրանսիայի և Հայաստանի քայլերգներն ու հեղափոխական երգեր: