|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
«Հայաստան» հրատարակչությունը օրերս լույս է ընծայել մեծանուն մտավորական, բանաստեղծ, արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանի (մայիսի 2, 1924, Ախալքալաք - հունիսի 23, 2002, Երևան) երկերի ժողովածուի 5-րդ հատորը, որը կրում է «Խոստովանություն» ընդհանուր խորագիրը:
Անտիպ և մամուլից հավաքված նյութերի հատորում ամփոփված են հեղինակի հարցազրույցները, գրաքննադատական, հրապարակախոսական հոդվածները, քաղաքական ֆելիետոնները, ելույթները և այլն:
Գիրքը հրատարակության է պատրաստել և ծանոթագրությունները կազմել հեղինակի որդին՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը: Հրատարակությունը նվիրվում է Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: