|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 27-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա անվանի հայագետ Նիկողայոս Ադոնցի երկերի վեցհատորյակի գրքերի շնորհանդեսը:
Վեցհատորյակի առաջին հատորում զետեղված են Նիկողայոս Ադոնցի պատմագիտական ուսումնասիրությունները, հաջորդ երկու հատորներում` բանասիրական և քերականական-լեզվաբանական ուսումնասիրությունները: Չորրորդ և հինգերորդ հատորներում տեղ են գտել հայ-բյուզանդական ուսումնասիրությունները և Նիկողայոս Ադոնցի հրապարակախոսություններն ու նամականին: Իսկ վերջին հատորում` հրապարակախոսություններ են Հայոց մեծ եղեռնի թեմայով:
Ներկայացված ուսումնասիրություններից շատերը կարևոր ներդրում են ոչ միայն հայագիտության, այլև ընդհանուր պատմագիտության բնագավառում:
Երկերի վեցհատորյակը տպագրվել է ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի աջակցությամբ:
Կլինի նաև Գրքի տոն և գրքերի նվիրատվություն` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Հրավիրված են նաև ՀՀ կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարները և ուրիշներ: