Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստացի, պարոն Հովհաննիսյան, ստացվում է՝ ՀՀ ԱԺ-ն պետք է վավերացնի մի փաստաթուղթ, որով կարգավիճակ, արտոնություններ, լրացուցիչ պայմաններ է ստեղծում առաքելության ներկայացուցիչների համար, բայց որտեղ հստակեցված չէ, թե այդ մանդատ ունեցող, այդ կարգավիճակ ունեցող մարդիկ ի՞նչ պետք է անեն, իրենց նպատակն ի՞նչն է, գործիքակազմը ի՞նչն է, պատասխանատվությունը ո՞րն է։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում՝ բերել ԱԺ փաստաթուղթ, որտեղ այդ ամեն ինչը նկարագրված չէ, այլ հղում է կատարվում ինչ-որ մեկ այլ կողմի որոշման։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ կարգավիճակ տալուց առաջ պետք է մտածել՝ մենք ի՞նչ մանդատ ենք տալիս այդ մարդկանց։ «Առաջինը պետք է հստակեցվի՝ մանդատը, պատասխանատվության շրջանակը, հետո, թե՝ այդ մանդատը իրացնելիս այդ մարդկան ի՞նչ կարգավիճակ ենք տալիս։ Դուք ձին սայլից հետև եք դնում։ Հակառակ տրամաբանությամբ եք աշխատում։ Ասում եք՝ եկեք կարգավիճակը տանք, հետո, պորհրդարան ենք, կքննարկենք»։
Հասկացանք, այս փաստաթղթով կարգավիճակ եք տալիս։ Կարգավիճակ եք տալիս՝ ի՞նչ անելու համար։ Սովորական տրամաբանություն է։ Մեր ասածը հետևյալն է՝ եթե այս փաստաթղթում հնարավոր չէ ներառել նպատակի, մանդատի վերաբերյալ նկարագրական բաներ, առաջրկվում է այլ փաստաթղթով։ Որովհետև անտրամաբանական է՝ կարգավիճակ տալ մարդկանց, առանց հստակեցնելու իրենց մանդատը։ ՀՀ ԱԺ-ն պետք է հստակեցնի փաստաթուղթ, որով հստակեցված է, թե ինչ մանդատի շրջանակներում են այդ մարդիկ լինելու Հայաստանում»։
Մանրամասն՝ տեսանյութում