|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի Հայաստանի դեմ։
Նախօրեին Փաշինյանը ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ներկայումս անհնար է, քանի որ, ըստ նրա, ադրբեջանական կողմը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։
«Այն պնդումները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չի համապատասխանում միջազգային իրավունքին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում է և նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բաքուն նշում է, որ հայկական կողմի նման հայտարարությունները, որոնք արվել են Ֆրանսիայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ, անհարգալից վերաբերմունք է Գերմանիայի ջանքերի նկատմամբ, ինչը «կարելի է վկայություն համարել Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցությանը խաղաղ գործընթացի վրա»։