Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի հետ սահմանին հայկական սադրանքներն ուղղված են հակամարտության նոր գոտու ստեղծմանը․ նման կարծիք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զյուլֆուգարովը:
Երևանը, նրա խոսքով, ցանկանում է միջնորդներ ներգրավել այդ հարցում, հնարավոր է` վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Հաջորդ փուլում ստեղծել անվտանգության միջազգային դիտորդական առաքելություն: Որպես այս առաքելության հիմք՝ չի բացառվում, որ սկզբնական փուլում ներգրավվի Կասպրշչիկի դաշտային օգնականների խումբը: Սրելով իրավիճակը սահմանին՝ Երևանը կատարում է որոշ արևմտյան խմբերի պատվեր, որոնք դժգոհ են Մինսկի խմբի աշխատանքից և Հայաստանից, որը կորցրել է ցանկացած իրավական հիմք Ղարաբաղում՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:
Թշնամու մտադրությունները պարզ են, բայց մեր պատասխան գործողությունները կարող են շատ անսպասելի լինել նրանց համար ... Իսկ ինչ կլինի, եթե մենք սկսենք Նախիջևանից ճնշել նրանց կրակակետերը, որոնք Զանգելանում մեր սահմանապահների վրա են կրակում»,- գրել է Զյուլֆուգարովը։