|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելու հայտարարությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։