|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը «Հայաստան» խմբակցությունից:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին:
Մհեր Մելքոնյանն ԱԺ-ում կփոխարինի Անդրանիկ Թևանյանին: Անդրանիկ Թևանյանը պատգամավորի մանդատը վայր էր դրել օգոստոսին՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: