կարևոր
2956 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-13 17:16
Աշխարհ

Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների վաճառքը

Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների վաճառքը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացումը ՌԴ տարածքում՝ անվտանգության ստուգման նպատակով։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո Վլադիկավկազ քաղաքի բնակիչը կերակրափողի այրվածքներ է ստացել։

«Ռոսպոտրեբնադզոր»-ից հայտնում են, որ վաճառքի դադարեցումը կվերաբերի 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում 0,5 լիտր ծավալով ապակե տարաներով փաթեթավորված և Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծված ապրանքներին։