Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Միասնականությունը հանրության մեջ ստեղծվում է արժեհամակարգերի շուրջ։ «Համախմբումը որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Եսայանը։
«Եթե ես իմ կողքի ազգությամբ հայ անհատի հետ ունեմ բոլորովին այլ արժեհամակարգ՝ ես չեմ կարող նրա հետ հաշտ ու համերաշխ լինել։ Մեկի նպատակն օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորնումն է, որ էժան լոլիկ մտնի Հայաստան և ինքը էժան լոլիկ գնի, իրեն ուրիշ բան չի հետաքրքրում, մյուսի նպատակը, որ մենք ունենանք հզոր հայկական պետություն, կամ պետություններ և այսպես ապահովենք մեր արժանապատիվ տեղը մյուս ազգերի մեջ։ Այս 2 արժեհամակարգերն ինչպե՞ս կարող են միասնական լինել, ես չեմ պատկերացնում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ընդամենը երեկ «սուպեր» ինչ-որ մեկն ասում է ո՞վ է Կոմիտասը․ «Հիմա այս մարդու հետ ինչպե՞ս կարող է միասնական լինել Ռոբերտ Մլքեյանը, ով կոմիտասապաշտ է»,- ասաց նա։