Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դուք ընդամենը վարչապետ եք և և ընտրվել եք այս խորհրդարանի պատգամավորների կողմից և երբեք մի՛ փորձեք վերազանցել Ձեր լիազորությունները՝ հայտարարրելով, թե մինչև հիմա ծանոթացել էիք գաղտնի փաստաթղթին, այլևս չեք ծանոթանա։ Դուք չէ, որ պետք է սահմանեք պատգամավոր լիազորությունները»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Այդուհետ բարձրաձայնելով ԿԳՄՍ նախարարին ուղղված հարցերը պատգամաովրն ասաց․
«Տ-ն նախարար, «Հանրակրթության մասին » օրենքի 26-րդ հոդվածով օրենքի մակարդակում դպրոցները տարանջատեցին գյուղական բնակավայրերի և ոչ գյուղական բնակավայրերի դպրոցների և 1-ինի դեպքում որպես ուսուցիչ աշխատելու հնարավորություն տրվեց բակալավրիատի կրթական ծրագրով 4-րդ կուրսի ուսանողներին, ովքեր, ի դեպ, որոշ դեպքերում դեռևս մանկավարժական պրակտիկա չեն էլ անցել:
Այսինքն 25-30 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, միջին մասնագիտական կրթություն ունեցողը ազատվում է աշխատանքից, իսկ 4-րդ կուրսեցին ընդունվում է աշխատանքի գյուղական բնակավայրում: Փաստորեն ոչինչ, որ գյուղում ապրող աշակերտին պարապելու է բարձրագույն կրթություն չունեցող: Կամ, վարչական մարմինը վարչարարություն իրականացնելիս միևնույն փաստական հանգամանքի, տվյալ դեպքում դպրոցում սովորող աշակերտի, մասով իրականացնում է անհավասար, տարբերակված մոտեցում: Ինչո՞վ կհիմնավորեք նման մոտեցումը, ի՞նչ խնդիր էր լուծելու այս փոփոխությունը, ի՞նչ արդյունքներ է տվել այս նորմի կիրառումը, եթե տվել է և արդյո՞ք հնարավոր չէր նույն խնդիրը այլ կերպ լուծել, առանց տարբերակման նման ակնհայտ դրսևորման:
Հարց 2. Նախորդ հարց ու պատասխանին դուք հմտորեն շրջանցեցիք իմ հարցի պատասխանը, ներկայացնելով թե կարգավորման մեջ դիտարկվում է միավորի կետային, և ոչ թե տոկոսային աճը: Ուստի նորից եմ հարցնում.
2023թ-ին կառավարության որոշումով ուսուցիչների վերաատեստավորման 3-րդ հնարավորություն է տրվում նաև այն ուսուցիչներին, ովքեր 1-ինից 2-րդի անցման ժամանակ գրանցել են միավորի 15 կետային աճ: Օրինակով ասեմ, եթե ուսուցիչը առաջին անգամ հավաքել է 1 միավոր, իսկ 2-րդ անգամ՝ 16, ապա նա ստանում է վերաատեստավորման 3-րդ փորձի հնարավորություն, իսկ համապատասխանաբար՝ ասենք 40 և 49-ի դեպքում չի ստանում: Փաստորեն 16 միավոր հավաքածին տրվում է 3-րդ ատեստավորման հնարավորություն, իսկ 49 միավոր հավաքածին՝ ոչ:
Ո՞րն է այս մոտեցման տրամաբանությունը»,-հարցրեց պատգամավորը։