Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ունի իր երկկողմ հարաբերությունները և դրանք ռուսական պետության համար թանկ են։ Ամենակարևորը, ըստ Պեսկովի, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներն են։
«Բացի երկկողմ շփումներից, մեզ համար, իհարկե, շատ կարևոր են մեր փոխգործակցության ասպեկտներն ինտեգրացիոն գործընթացների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում։ Այս ամենը համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար»,- ասել է Պեսկովը: