|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է հանրապետության հարավային թեւ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ եւ նրանց մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: