Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագիծը նախատեսվում է ներդնել սեպտեմբերին։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Միասնական տոմսային համակարգի նախագիծը 2024 թվականի սեպտեմբերի համար է նախատեսված, այն ժամկետի, երբ մենք սպասում ենք նոր 171 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ժամանելուն»,– ասել է նա։
Նրա խոսքով` այս նախագիծը միտված է նրան, որ մայրաքաղաքում լինի տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ, այսինքն` ում պետք է, սուբսիդավորել, ում պետք չէ, չսուբսիդավորել։
Գրիգորյանն ընդգծել է` մշակվել են տարբեր տոմսային պրոդուկտներ. զբոսաշրջիկների դեպքում, եթե նրանք մի քանի օրով են Երևանում, ապա նրա համար տրամաբանական չի լինի ձեռք բերել ամսական կամ տարեկան տոմս։ Հետևաբար, ըստ փոխքաղաքապետի, անիմաստ կլինի սուբսիդավորել զբոսաշրջիկի ուղեվարձը։
Պաշտոնյան շեշտեց` մշակվել է մի համակարգ, համաձայն որի` տարբեր մարդիկ չեն կարողանա երթևեկել նույն տոմսով։ Այսինքն` եթե մի տրանսպորտային միջոցում QR կոդն արդեն վալիդացվել է, ապա, օրինակ, մետրոյում, այդ նույն տոմսով մեկ այլ մարդ չի կարող օգտվել ուղևորափոխադրման ծառայություններից։
Ըստ փոխքաղաքապետի` սրանով իրենք կարգավորում են այն, որ տոմսը միայն մեկ մարդու մոտ լինի ու երկրորդային շուկա չձևավորվի։ Գրիգորյանի խոսքով` եթե մարդը գնի 60 ուղևորությամբ 30–օրյա տոմս ու հետո հասկանա, որ չի հասցնի ամբողջը օգտագործել, գուցե որոշի իր տոմսը վաճառել ավելի փոքր սակագնով։ Նմանատիպ դեպքերից խուսափելու համար քաղաքապետարանը որոշ հանգամանքներ է հաշվի առել։