Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ առավոտյան Երեւան-Մոսկվա ավիաչվերթից առաջ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել. բավական անախորժ վիճակում է հայտնվել նույն չվերթով (VIP սրահով) Մոսկվա մեկնող ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը: Սահմանադրական դատարանի դատավորը որոշել է Մոսկվա մեկնել, պատկերավոր ասած, ոչ միայնակ:
Բանն այն է, որ զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակի լիցքավորված փամփշտակալ: Դեպքի վայր են ժամանել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները եւ այլ իրավապահներ: Հատկանշական է, որ ՍԴ անդամն ունի դիվանագիտական անձնագիր եւ շատ է զարմացել, որ իրեն զննել են:
Նրա մոտից առգրավել են փամփշտակալը, որից հետո դեռեւս չպարզված հանգամանքներում հնարավոր է դարձել միջադեպը հարթել եւ բարձր դատարանի անդամին թույլատրել են մուտք գործել ինքնաթիռ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում