կարևոր
6211 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-16 22:51
Աշխարհ

Ուկրաինան տապալել է հակահարձակումը, շուտով նրա պետականության հարցը կդրվի. Պուտին

Ուկրաինան տապալել է հակահարձակումը, շուտով նրա պետականության հարցը կդրվի. Պուտին

Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտներին ուկրաինական հարվածների գլխավոր խնդիրներից մեկը «սեփական բնակչության և հովանավորների ուշադրությունը կրկին շեղելն է, այսպես կոչված, հակահարձակման լիակատար ձախողումից` ամբողջական և բացարձակ»։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ սուբյեկտների մունիցիպալ կազմավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանցիներին անհնար է հաղթել։ Ռուսաստանն իր շահերը միշտ պաշտպանել է և հիմա էլ կպաշտպանի»,- ընդգծել է նա։

ՌԴ նախագահի խոսքով` «Զելենսկու խաղաղության բանաձևը» անթույլատրելի պահանջ է բանակցությունների համար։

Պուտինը նշել է, որ անհնար է Ռուսաստանին դրդել հրաժարվել այն նվաճումներից, որոնք իրականացվել են վերջին 1,5 տարվա ընթացքում:

«Եթե հետագայում շարունակվի այն, ինչ հիմա շարունակվում է, այն, ինչ հիմա տեղի է ունենում, իսկ հիմա դա միանգամայն ակնհայտ է, որ ոչ միայն ձախողվել է նրանց հակահարձակումը, այլև նախաձեռնությունը գտնվում է ռուսական զինված ուժերի ձեռքում, եթե այսպես շարունակվի, ապա ուկրաինական պետականությանը կարող է անդառնալի, շատ լուրջ հարված հասցվել»,-հավելել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը, ռազմական խնդիրներ լուծելու փոխարեն,«գործում են բարբարոսական եղանակով, կրակում են խաղաղ բնակչության վրա, այդ թվում ՀԿՌՀ-ներից, առանց ընտրելու, հրապարակների վրա` այդպիսով փորձելով շեղել Ուկրաինայի բնակչությանը հակահարձակման լիակատար ձախողումից»:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տեղային մակարդակով օգնում են առաջնագծի մարտիկներին. դա, նրա խոսքով, մեծ բարոյական նշանակություն ունի: Պուտինը առանձին շնորհակալություն է հայտնել ՌԴ սահմանամերձ շրջանների բնակիչներին` խիզախության և համախմբվածության համար. «Ամեն ինչ կանենք նրանց աջակցելու համար»:

Պուտինն ընդգծել է, որ ռազմական գործողությունների գոտու` Դոնբասի և Նովոռոսիայի հարևանությամբ գտնվող մարզերի տեղական իշխանության աշխատակիցները շատ դիմացկուն և անձնազոհ, պողպատյա մարդիկ են, որոնց անհնար է կոտրել:

ՌԴ ղեկավարը նաև մեկնաբանել է իրավիճակը Լատվիայում և մերձբալթյան մյուս հանրապետություններում. «Երբ Մերձբալթյան երկրներում ռուս մարդկանց սահմանից դուրս են շպրտում, դա շատ լուրջ է, դա ուղղակիորեն ազդում է մեր երկրի անվտանգության վրա»:

Պուտինը նաև հայտարարել է, որ արևմտյան հակառուսական պատժամիջոցների ֆոնին ՌԴ-ն ամբողջությամբ ապահովում է իր պարենային անվտանգությունը: Նա ձևափոխել է հայտնի խորհրդային անեկդոտը. «Փառք Աստծո, մենք կապույտ բորբոսով պանիր ունենք, իսկ նրբերշիկները բարձրորակ են»:

Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների հիմնական տեսակների առումով ամեն ինչ կայուն է, 2023 թվականին երկիրը հացահատիկի բերքի ռեկորդ է սահմանել` 156 միլիոն տոննա։ Ավելին, Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել ցորենի վաճառքի ոլորտում առաջին տեղը համաշխարհային շուկաներում։