կարևոր
2485 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-07 12:26
Հասարակություն

Մահացել է գրականագետ Համո Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթեւոսյանի եղբայրը

Մահացել է գրականագետ Համո Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթեւոսյանի եղբայրը

Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, վաստակաշատ մանկավարժ Համո Մաթևոսյանը։ Այդ մասին հայտնել են նրա հարազատները։

Համո Մաթևոսյանը  գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի կրտսեր եղբայրն է։

2002 թ.-ից՝ Հրանտ Մաթևոսյանի երկրային կյանքի ավարտից հետո, նրա տպագիր և անտիպ ժառանգությամբ զբաղվում է նրա անունը կրող հիմնադրամը։

Գրողի՝ Ահնիձորում բնակվող կրտսեր եղբայրը՝ Համո Մաթևոսյանը, 20 տարուց ավելի զբաղվում էր Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններով, որոնցից շատերն արդեն իսկ տպագրվել են։

Աշխատանք, որի արդյունքում այսօր հայ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալ մեծ գրողի անտիպ ստեղծագործություններին։