կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 17:15
Մշակույթ

Բացվել է Հրանտ Մաթևոսյանի արձանը

Բացվել է Հրանտ Մաթևոսյանի արձանը

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ` մայրաքաղաքի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող, հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին:  Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:


Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել նաև մեծ գրողի ընտանիքի անդամներն ու նրա արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:


Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մեծ արձակագրի անունը կրող դպրոցի բակում ազգային էության ու կեցվածքի խորհրդանիշ դարձած Հրանտ Մաթևոսյանի արձան ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դպրոցի փոքրիկ սաների ուղեկցությամբ, ծանոթացել է նաև ինչպես բակում ցուցադրված, այնպես էլ դպրոցի շենքում առկա` մաթևոսյանական շնչով լեցուն նկարներին և հայկական ավանդական ցուցանմուշներին: