Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր: Yerkir.am-ի հետ զրույցում Մաթևոսյանի որդին` Դավիթ Մաթևոսյանը, նշեց, որ առաջիկայում Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները պետք է հրատարակեն երկհատոր գրքով:
Նա տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում և շուտով գրքի մակետը կհանձնեն մշակույթի նախարարությանը:
«Հետո արդեն կսպասենք հրատարակչական ծախսերի հատկացմանը: Կարծում եմ` մինչև տարեվերջ այն պատրաստ կլինի: Մաթևոսյանի անտիպները մոտավորապես 1000 էջ են կազմում: Դրանից բացի` ունենք օրագրային նշումներ, նամակներ, որոնց վերծանման, ապա հրապարակել-չհրապարակելու էթիկական կողմի քննարկումներ պետք է անենք, որովհետև անդրադարձեր կան իրանությանը և ժամանակակիցներին, որոնց մասին թերևս վաղ է խոսել ու հրապարակել»,- ասաց Դավիթ Մաթևոսյանը:
Ըստ նրա` եթե ուզում ենք այս կամ այն մշակութային գործչի գնահատված լինելու մասին դատել, պետք է նայենք` ինչքանով է մշակույթն արժևորված հանրության կողմից: «Կարծում եմ, որ հականե-հավանե բառերով հրաշալի գնահատանքի են արժանացած մեր բոլոր արժանավոր արվեստագետները: Թե մենք` նրանց մշակույթի կրողը, որքանով ենք գնահատում այն, կասեմ` ոչ, նրանք գնահատված չեն, որովհետև մենք այդպես չենք ապրում, նրանց պատվիրաններով չենք գոյատևում` փորձելով մեր երկրի քաղաքացին ու մեր երկրի տերը լինել»,- ասաց Մաթևոսյանը: