Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն ամփոփում է իր գործունեության հերթական տարին։
Այսօր մենք գտնվում ենք ռազմաքաղաքական զարգացումների կիզակետում։ Տարիներ առաջ միգուցե թվար, թե 2023-2024 թվականներին, ղարաբաղյան պատերազմի վետերաններն այլևս ոչնչով զբաղվելու կարիքը չեն ուենալու, սակայն այսօր մեր անդամներն իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում, ներկայիս հասարական-քաղաքական դաշտում, ադապտացվելով, նոր մարտահրավերների դեմ պայքարին, սատարելով իրենց ցանկացած կազմակերպություններին ու կուսակցություններին, սակայն ազգային հարցերի շուրջ շարունակելով լինել միակամ։
2024 թվականն 1-ինն է, որ Հայաստանը դիմավորում է առանց Արցախի գոյության։ Սակայն սա մի իրողություն է, որի հետ մենք երբեք չենք համակերպվելու։
2023 թվականին, ՂՊՎՄ-ն ակտիվորեն հետևել է հասարական-քաղաքական իարադարձություններին, մեդիա դաշտում իրականացվող քարոզներին ու մեդիամանիպուլյացիաներին, որտեղ փորձ է արվել նսեմացնել Արցախի, Արցախյան պատերազմի, ազատամարտիկների տեղն ու դերը։
Մենք ուշիուշով հավաքագրել ու հավաքագրում ենք, Արցախի, Արցախի ժողովրդի և մեր դաշնակցի դեմ իրականացված ատելության քարոզի, բռնության և ֆաշիզմի այլ դրսևորումների մասին հայտարարություններն ու գրառումները և ուշ թե շուտ պետք է հասնենք նրան, որպեսզի ազգամիջյան և միջպետական-միջազգային խռովություններ, ատելություն սերմանող այդ իշխանական սպասարկուները, պատժվե՛ն օրենքի ամբողջ խստությամբ, կանգնեն դատարանի առաջ, ցմահ զրկվեն, պետական որևիցե պարգև, պաշտոն, կոչում զբաղեցնելու իրավունքից և անգամ կենսաթոշակից ու նպաստից։
2024-ի մեր ցանկությունն ու մաղթանքն է, որպեսզի Հայ ազգը վերագտնի իր իրական արժեքները, հավատքն ու հավատամքը, չխարխափի մոլորեցնողների ատելության քարոզում, մոտենա Աստծուն ու ազգային արժեքներին, իր զգացումների դաշտում թաքցնի պոռոտախոսությունն ու մեծամտությունը, դատարկ հպարտությունը և վեր հանի կարեկցանքը, գթասրտությունն ու ընկերասիրությունը։
Թող որ 2024-ը լինի, ինքներս մեզ վերանայելու, ստից ու ատելությունից ազատվելու, մաքրվելու, հզորանալու և հանուն Հայրենիքի հայ ընտանիքի ապրելու և ժրաջան աշխատելու տարի։
Շնորհավոր Ամանոր և գալիք Սուրբ ծնունդ»։