Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պայքարելու ենք թուրքի դեմ, իսկ կրկնակի ուժով պայքարելու ենք այս ներքին թշնամու դեմ՝ Yerkir.am-ին ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը միության համագումարից առաջ:
Նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը սատարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին, քանի որ այսօր վտանգը միայն սահմաններում չէ, իսկ թշնամին ոչ միայն արտաքին է, այլև ներքին։
«Աջակցելու ենք, որ կարողանանք մեր երկրի ներսից արմատախիլ անել այսօրվա վիժվածքներին, որոնք մեր երկիրը հասցրել են կործանման եզրին»,-ասաց Գրիգոր Գրիգորյանը։
Համագումարի ժամանակ ելույթում նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պատերազմի հենց առաջին օրերից մեկնեց Արցախ, սկզբում եղավ Մատաղիսում, ապա տեղափոխվեց Բերձորի հատված։
«Մենք գլուխներս բարձր այսօր կարող ենք ասել, որ մենք ոչ մի քայլ չենք նահանջել , մենք մարտնչել ենք ու չենք պարտվել։ Պարտվել է այս տականքը, որը մեր երկիրն այսօր հասցրել է այս ծանր վիճակին։ Մենք ունեցանք երեք զոհ, վիրավորներ, բայց մեր կամքը այսօր էլ անկոտրում է մնացել»,-ասաց Գրիգորյանը։
Նա ասաց, որ, ուսումնասիրելով առկա իրավիճակը, եկել են այն եզրակացության, որ ներքին թուրքը սողոսկել է մեր հայրենիք ու կամաց-կամաց ուզում է կործանել մեր երկիրը։
«Ես դեռ երեք տարի առաջ եմ ասել, որ Նիկոլը պրոյեկտ է, որ մենք կանգնելու ենք հայրենիք կորցնելու վտանգի առաջ։ Ես կոչով դիմում եմ ձեզ , որպեսզի սատար կանգնենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայստան» դաշինքին։ Նրանց մեջ է մտնում փառավոր ճանապարհ անցած ՀՅԴ-ն, Սյունիք աշխարհում ձևավորված նոր կուսակցությունը, որը դեռ 18 թվականին է ապացուցել այս իշխանություններին, որ իրենք տեղ չունեն Սյունիքում։ Առա՛ջ դեպի հաղթանակ, քանզի մենք ենք տերը մեր երկրի, մենք չենք պարտվել՝ կրկնում եմ»,- ասաց Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը փորձել է միշտ զերծ մնալ քաղաքական հայտարարություններից, քանի որ իրենց նպատակն է եղել միայն ազգ-բանակ գաղափարը: Բայց այսօր, քանի որ պատերազմի դաշտը տեղափոխվել է մեր հայրենիքի սիրտը, իրենց միությունը հանդես է գալիս քաղաքական հայտարարությունով:
«Մեր նպատակն է եղել սատար կանգնել բանակին, ամրացնել սահմանները, սակայն վերջին 44-օրյա պատերազմի ընթացքքում պարտվեց քաղաքական թիմը, բայց չպարտվեց մեր զինվորը, սպան, կամավորականը: Մենք կարողացանք մեր խոսքն ասել այդ պատերազմի ժամանակ՝ համոզված, որ դավաճանական մոտեցման արդյունք էր այդ 44-օրյա պետարազմը՝ մեր այսօրվա ապիկար իշխանությունների կողմից»,-փաստեց Գրիգոր Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․