կարևոր
2449 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-23 14:55
Քաղաքական

ՀՀ օրվա իշխանությունը ոչ միայն չի աջակցում, մի բան էլ խոչընդոտներ է ստեղծում. Դավիթ Գալստյան

ՀՀ օրվա իշխանությունը ոչ միայն չի աջակցում, մի բան էլ խոչընդոտներ է ստեղծում. Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Այս մասին Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ընգծելով՝ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ փաստաթուղթը Արցախի լինել-չլինելու տեսանկյունից առոչինչ է, քանի որ ժողովրդի հանրաքվեով ստեղծված պետությունը չի կարող որևէ քաղաքական ուժ, ղեկավար լուծարել», - Aysor.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: 

«Այնուամենայնիվ, ողջունելի է, որ այդ փաստաթղթի առոչինչ լինելու մասին խոսեց նաև Արցախի նախագահը։ Քաղաքական ուժերը պետք է լծվեն արցախցիների վերադարձը կազմակերպելու գործընթացին: Մինչ այդ, ցավալի է ընդունել, որ ստիպված ենք ՀՀ իշխանություններին բացատրել՝ Արցախի ինստիտուտների պահպանումը որևէ վտանգ չի կարող ներկայացնել ՀՀ-ի համար»։  

Դավիթ Գալստյանն ընդգծում է՝ օրվա իշխանությունը ոչ միայն չի աջակցում, մի բան էլ խոչընդոտներ է ստեղծում․

«Իշխանությունը, իշխանական արբանյակներն Արցախի ինստիտուտների պահպանման դեմ արշավ են սկսել, մինչդեռ անբեկանելի է, որ օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, թեկուզ հասարակական հիմունքներով, պետք է շարունակեն գործել։ Մենք ոչ թե պետք է հուսահատ փորձեր անենք դրանք պահպանելու գործում, այլ գիտակցենք, որ պարտավոր ենք դա անել, մեզ մանդատ տվել են Արցախի պետականության պահպանման, հզորացման օրակարգին ծառայելու համար»։

Դավիթ Գալստյանի հավաստմամբ՝ եթե ՀՀ, Արցախ, Սփյուռք միասնությունը վերականգնվի, այս անելանելի թվացող իրավիճակից դուրս գալ կհաջողվի:

«Հիմա միայն պառակտում են, այնինչ, պիտի միաբանվենք՝ իրավիճակը հաղթահարելու, հայանպաստ օրակարգ առաջ տանելու համար»: