կարևոր
2047 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-22 23:46
Հասարակություն

Վա՜յ նրանց, որոնց ձեռքով եկել է այս գայթակղությունը. Բագրատ Սրբազան

Վա՜յ նրանց, որոնց ձեռքով եկել է այս գայթակղությունը. Բագրատ Սրբազան

Հատված Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից․

«Ո՜վ Տեր, ավելացրու մեր հավատքը, որպեսզի Քո վրեժխնդրությունն իրականացնենք

Մենք ամեն օր պիտի խնդրենք՝ ո՜վ Տեր, ավելացրու մեր հավատքը, որպեսզի Քո վրեժխնդրությունն իրականացնենք այս կյանքում։ Այն պատգամը, որ դու մեզ տալիս ես։

«Ու վա՜յ նրանց,-ասում է մեր Տեր Աստված, - որոնց ձեռքով եկել է այս գայթակղությունը։ Իմ հատուցումը չի ուշանալու։ Միայն թե դուք կոչված եք փոխվելու, վերադառնալու, հայացքով շրջվելու դեպի Ինձ, և ոչ թե պատրանքը փայփայելու, որ դուք ինձ հետ ապրում եք, բայց թիկունքով շրջված եք, ոչ թե ձևականություն անելու, այլ իրապես սրտով բացվելու», որովհետև Աստծու համար ամենացանկալի բնակավայրը մեր սիրտն է»։