կարևոր
6763 դիտում, 7 ամիս առաջ - 2023-12-09 14:40
Քաղաքական

Ի՞նչ է բանակցում Սամվել Շահրամանյանը Ադրբեջանի հետ

Ի՞նչ է բանակցում Սամվել Շահրամանյանը Ադրբեջանի հետ

 Yerkir.am-ի տեղեկություններով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ի թիվս մի շարք սոցիալական և այլ հարցերի, վերջին շրջանում Սամվել Շահրամանյանից պահանջում են «լեզու գտնել» Ադրբեջանի հետ, որ կարողանան վերադառնալ Արցախ և իրենց հարազատների մարմինները ՀՀ-ում վերահուղարկավորելու համար արտաշիրիմում կատարեն։

Որոշ արցախցիներից տեղեկացանք, որ Շահրամանյանը խոստացել է ինտենսիվ զբաղվել այս հարցով, և այդ նպատակով Արցախ գնալ ցանկացողներին այս պահին ցուցակագրում են:

Yerkir․am-ը բանակցությունների և դրանց այս պահի արդյունքի մասին մեկնաբանություններ ստանալու համար փորձեց կապ հաստատել Սամվել Շահրամանյանի գրասենյակի ներկայացուցիչների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ այս հարցով մի խումբ արցախահայեր հանդիպումներ են ունեցել նաև կառավարության որոշ ներկայացուցիչների հետ, սակայն մինչ այս պահը միայն խոստումներ են լսել։

Անի Նահապետյան