Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Պարզվել է, անբարենպաստ որոշումներ կան ՔՊ նախկին պատգամավոր, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ կապված. այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ ՔՊ-ականների պահվածքին։
«Որպես Շիրակի մարզպետ՝ նա իր եղբորը նշանակել է խորհրդի անդամ եւ այդ խորհուրդն իրենց ցանկալի տնօրենների է ընտրել դպրոցում՝ որպես Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն: Բացահայտեցի, որ հանձնաժողովը 2 որոշում է կայացրել ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ, մեկը՝ հայտարարագիրը ոչ ճիշտ լրացնելու, ընդ որում, հետաքրքիր է խրոնոլոգիան՝ 8 սխալ հայտարարագրերից մի մասին հանձնաժողովը արդարացիորեն ընդունելով բացատրությունները, հանել է այդ հատվածից։ Բայց այնպիսի տեղեկություններ չներկայացնելը, որ ակնհայտ է, չէր կարող չներկայացնել, օրինակ, բիզնես մասնակցության, կամ գույք ունենալու վերաբերյալ, դրանցով ճանաչել է, որ խախտվել են օրենքի պահանջները եւ պարոն Աղաջանյանը ենթարկվել է 200 հազար դրամ տուգանքի: Բիզնես շահի տեսակետից 3 ՍՊԸ-ում ունենալով 50% բաժնեմաս, մարդը չի հայտարարագրել, ի՞նչ աներ հանձնաժողովը: Հնարավորություն է տվել բացատրություն տալու: Ընդ որում, հանձնաժողովը կարեւոր համակարգային որոշում է կայացրել, ասել է՝ եթե դու բաժնետեր ես ու չես ներկայացրել, էլի խնդիր չի, եթե այդ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել, որովհետեւ առարկայական, իրական շահերի բախում չկա: Բայց երբ կազմակերպությունը շրջանառություն է ունեցել, շահ է ստացել, այդ դեպքում հնարավոր է անհամատեղելիության պահանջների խախտումն առկա է: Մենք տեսնում ենք որոշումներ, որտեղ հանձնաժողովը, որպես գործունեության վարքագիծ, բոլորին տվել է այդ եզրակացությունը: Օրինակ, պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ կարճվել են գործերը, հանձնաժողովի աշխատանքը օբյեկտիվ է եղել: Ընդդիմությունից էլ են եղել մարդիկ, որոնք չեն ներկայացրել պատշաճ հայտարարագիր եւ վարույթները հարուցվել են: Հետագայում, երբ ներկայացրել են, կարճվել են վարույթները, նույնը՝ ինչ մեծամասնության մասով է եղել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։