Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ TV»-ի «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» հաղարդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն է:
Անդրադարձ է կատարվել Արցախին հումանիտար օգնություն փոխանցելու հայկական կողմի նախաձեռնությանը, վերջին շրջանում Արցախ-Հայաստան քաղաքական անհամաձայնություններին, հայկական Արցախի նշանակությանը՝ որպես Հայաստանի հետագա գոյության կարևորագույն պայման և տարածաշրջանային խաղաղության լուրջ ֆակտոր: Նա խոսել է նաև Արցախում քաղաքական հնարավոր վերադասավորումների և դրանց արդյունքում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ սպասվող փոփոխությունների մասին:
Ըստ Խաչատուր Ստեփանյանի՝ իրենց վարած արտաքին քաղաքականության մեջ ստիպված կլինեն որոշակի սրբագրումներ անել նաև արտաքին հիմնական խաղացողները, որոնք իրենց շահերին հակասող լուրջ վտանգներ են տեսնում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողություններում:
Խոսելով Հայաստանում սպասվող քաղաքական գործընթացների մասին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը կարևորել է Երևանի ավագանու ընտրությունները ընդդիմության կողմից հնարավորինս քաղաքականացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ եթե դա չանի ընդդիմությունը, ապա, հաղթանակի դեպքում դա անելու է Նիկոլ Փաշինյանը՝ այդ հաղթանակը վերագրելով իր քաղաքական թիմին և իր վարած քաղաքական կուրսին: Խաչատուր Ստեփանյանի համոզմամբ՝ ինչպես միշտ, առաջիկա ընտրությունների ելքի վրա ևս էական ազդեցություն են ունենալու Արցախյան հիմնախնդրի արծարծումները: