կարևոր
1408 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-05 10:57
Քաղաքական

«Հայաքվե» նախագիծը «սպանվեց», ոչնչացնում եք հայկական պառլամենտարիզմը. Խաչատրյանը` ԱԺ նախագահին

Իշխող քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ թույլ չտվեց ընդդիմության  կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ և քննարկվի նիստում։

Այս մասին հարց ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում։ Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված  քայլ է»,- ասաց նա։

«Կարո՞ղ եմ հասկանալ, որ Ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ մասնակցությունը ցածր է, վարչական պաշտոններից հրաժարվել ենք ու քանի որ մեր պահվածքը այսպես է, շարունակելու եք ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, սպանել հանձնաժողովների մակարդակում»,- Ալեն Սիմոնյանին ասաց Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը, որի տակ 58 հզ․ քաղաքացի էր ստորագրել։