|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կարսում գանձ որոնողները շարունակում են մշակութային ավերը: Այս անգամ նրանց թիրախում են հայտնվել հին հայկական գերեզմանները. հաղորդում է karsmanset.com կայքը:
Ըստ աղբյուրի` տարիներ շարունակ գանգագողերի ավերումներին ենթարկված այս տարածքում գտնվող հայկական գերեզմանաքարերի տակից մարդկային ոսկորներ են դուրս եկել: Թուրքական աղբյուրում նշվում է, որ մինչ օրս կանգուն մնացած պատմական շինությունները ևս մեծապես տուժում են իշխանությունների անտարբերության հետևանքով:
Սույն տարածքում առկա են խաչի պատկերներով զանազան մեծության գերեզմանաքարեր, իսկ գանձախույզների փորած փոսերից դուրս եկած մարդկային ոսկորներն այս ու այն կողմ են ցրված և սպասում են համապատասխան մարմինների ուշադրությանը:
Թարգմանեց Մելինե Անումյանը


