Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին՝ հունիսի 24-ին, քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում եւս ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, նաեւ տեսանյութ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Հիշեցնեմ, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել:
Որպես միջանկյալ դիտարկում. ինքնակամ կառույցների սեփականատերերը այս օրերին հաճախ դժգոհում են, թե «մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ շինթույլտվություն ստանալու համար, քաղաքապետարանը չի տվել, դրա համար ստիպված ինքնակամ ենք կառուցել»:
Ներեցեք, բայց դա մոտավորապես նույնն է թե ինչ-որ մեկից ուզես իր մեքենան եւ, չստանալով իր համաձայնությունը, առևանգես մեքենան, հետո, որպես արդարացում, ասես՝ «ես ուզեցի, ինքը չտվեց, ես էլ ստիպված գողացա»։
Քաղաքային իշխանությունն է համայնքի սեփականությունը տնօրինում եւ տալիս շինթույլտվություններ, և պետք է ցանկացած պարագայում ստանալ քաղաքային իշխանության թույլտվությունը»: