Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետի 12.11.2018թ. 3395-Ա որոշմամբ` այսօր Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում՝ Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում, իրականացվել են ինքնակամ շինության քանդման աշխատանքներ: Քաղաքապետի որոշման մեջ ասվում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 972 քմ ընդհանուր մակերեսով հողամասում և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում, առանց շինթույլտվության, «Անի-97» ընկերության կողմից, ի դեմս տնօրեն Դավիթ Քաջիկի Ահարոնյանի, կազմակերպվել և իրականացվել է ինքնակամ շինարարություն, որի քանդման վերաբերյալ առկա է Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 3345-Ա որոշումը: Նշենք, որ վերոնշյալ որոշման ընդունումից հետո, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից սկսած մինչ Երևանի քաղաքապետի 3395-Ա որոշման ընդունման պահը, «Անի-97» ընկերության կողմից շարունակվել է իրականացվել ինքնակամ շինարարություն»:
Կառուցապատողն, ի դեպ, մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է դադարեցնի շինարարությունը, սակայն ակնհայտ անհարգալից վարք է դրսևորել օրինականության նկատմամբ և, անտեսելով քաղաքապետի պարբերական զգուշացումներն ու հորդորները, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակել է ապօրինի շինարարությունը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետև կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը:
«Անի-97» ընկերության տնօրեն Դավիթ Ահարոնյանն այսօր փորձել է խոչընդոտել ինքնակամ շինությունը քանդելու` Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատանքին: Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի հ. 18-08/869 գրությամբ տրված մասնագիտական եզրակացության՝ տվյալ շինությունը կառուցված է կոնստրուկտիվ լուծումների ակնհայտ խախտումներով՝ հակասելով Հայաստանի Հանրապետության ՇՆ-11-6.02-2006թ. (սեյսմակայուն շինարարություն) նորմերի պահանջներին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին և մեկ անգամ ևս հիշեցրել, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: Դրան զուգահեռ` մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է օրինական շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը: