Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օրագիր» հաղորդման հյուրը «5-րդ ալիք» հ/ը գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն է, ով անդրադարձել է հեռուստաընկերության հիմնադրման հոբելյանական առթին. ստորև ներկայացում ենք նրա դիտարկումներից մեջբերումներ.
Մենք մեկնարկեցինք ատելության վերածված էյֆորիայի ֆոնին, հիշում եմ՝ ինչպես էին մեր լրագրողները հաճախ լացում
.Ի զարմանս ինձ՝ ատելությունը նորմալ էր ընդունվում մեր գործընկերների ու կազմակերպությունների կողմից, որոնք լրագրողների շահերը պաշտպանում էին մինչեւ 2018 թվականը
.Մենք ուղղակի չէինք մասնակցում պրոպագանդային
.Արցախը մեր մի կտորն է, մեր եթերի կարեւորագույն մասնիկն է եղել, բայց Արցախի հետ աշխատելն էլ բարդ էր. 44-օրյա պատերազմից մոտ 20 օր առաջ «5-րդ ալիք»-ի եթերն Արցախում դադարեցրին
.Մեր սեփականատերը, այո՛, երկրորդ նախագահի մանկության ընկերն է, ես նույնիսկ լսել եմ, որ մեզ կապել են նաեւ երրորդ նախագահի հետ, ես չէի ամաչի, եթե մեզ նույնիսկ առաջին նախագահի հետ կապեին, որովհետեւ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք մենք ապրել ենք հպարտ երկրում
.5 տարվա ընթացքում որեւէ գրանտ չենք ստացել, բայց ամենաշատը մեզ են քարկոծում
.Մենք երբեք ռուսամետ չենք եղել, մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ եվրոպամետ, ո՛չ ամերիկամետ, մենք Հայաստանի Հանրապետության լրատվամիջոց ենք եւ մեր առաքելությունն է՝ լինել հայամետ
.Երբ խմբագրությունում սուգ է, մեկի եղբայրն է զոհվել, մյուսինը հիվանդանոցում է, ֆեյքերը գրում են՝ թուրքեր… Մենք չենք խոսում մեր դատական հայցերից
.Հեռուստատեսությունը, նախ եւ առաջ, կրթական ֆունկցիա ունի, հետո նոր բիզնես է
.Մինչ օրս ԶԼՄ-ների վերաբերյալ ԱԺ-ում ընդունված բոլոր օրենքներն էլ ավելի են բարդացրել ԶԼՄ-ների կյանքը
.Այո՛, համացանցը խժռել է ամեն ինչ, բայց հեռուստատեսությունը մնալու է
.Մեր լսարանը Յութուբում շատ մեծ է, օր է եղել՝ 2 միլիոն դիտողականություն ենք ունեցել
.Ծանր ժամանակներ են, չեմ կարող ասել՝ վաղը լինելո՞ւ ենք, թե՞՝ ոչ: Գիտեմ, որ 24 ժամ հետո պատերազմ չի լինելու, բայց չգիտեմ, թե 48 ժամ հետո ինչ կլինի
.Շարունակելու ենք աշխատել, մնալու ենք հեռուստատեսություն՝ մտածող մարդկանց համար, որքան շատ մարդիկ սկսեն մտածել, հասարակությունն այնքան շուտ կառողջանա
.Հենց այսօր ունենք պրեմիերա՝ «Ականատեսը», իսկ «Օփենհեյմերը» ֆիլմը մեր նվերն է լսարանին: