Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 18-ին լեգենդար ազատամարտիկ, ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը (ՃՈՒՏ) կդառնար 50 տարեկան:
Այսօր Հրազդան քաղաքում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված ազատամարտիկի 50 ամյակին: Կ/թ 69 շենքի բակում, ուր ապրել է Մհեր Հարությունայնը, բացվել է նրա նվիրված հուշատախտակ։
Միջոցառման ժամանակ խոսքով հանդես է եկել նաև «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը, ով իր խոսքում նշել է` Մհեր Հարությունյանի համար կյանքը կռիվ էր։
Մհեր Հարությունյանը զոհվել է Արցախում՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 6-ին, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս։ Նրան բոլորը ճանաչում էին «Ճուտ» մականունով, քանի որ առաջնագծում էր 17 տարեկանից՝ Շահումյանի շրջանում։
Անցել է Արցախյան ազատամարտի ողջ ուղին, եղել Դաշնակցության Շուշիի առանձին գումարտակի մարտիկ։ Հետո արդեն իր բազմաթիվ զինակից ընկերների հետ առաջին իսկ օրը եղել է Ապրիլյան պատեզամի թեժ կետերում։
Դաշնակցական մյուս կամավորների հետ դիրքերից չի իջել անգամ քառօրյա պատերազմի զինադադարից հետո։
Սեպտեմբերի 27-ին էլ, պատերազմի լուրն առնելուց հաշված ժամեր անց, մյուս կամավորների հետ միասին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ էր։
2020 թ․ հոկտեմբերի 6-ին Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ (Հակոբ Կամարի, Լյուլասազ) գյուղի բարձունքի պաշտպանության համար մղած մարտը վերջինը եղավ Մհեր Հարությունյանի համար։