կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-21 16:25
Մշակույթ

Սոս Սարգսյանի ապրած շենքի պատին կտեղադրվի հուշատախտակ

Սոս Սարգսյանի ապրած շենքի պատին կտեղադրվի հուշատախտակ

Հոկտեմբերի 24-ին` Սոս Սարգսյանի ծննդյան օրը, Տերյան 20 հասցեում, որտեղ ապրել է վարպետը, կբացվի նրա հուշատախտակը։ Համազգային թատրոնից տեղեկանում ենք, որ այնուհետև տեղի կունենա այց Կոմիտասի անվան պանթեոն։ Նույն օրը Սոս Սարգսյանի հիմնած Համազգային թատրոնում տեղի կունենա «44 աստիճանի վրա» ներկայացումը՝ վարպետի հիշատակին նվիրված: