Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ, բժիշկ-ազատամարտիկ Հայկազ Հարությունյանին ոստիկանության Կենտրոնի բաժնից տեղափոխեցին հիվանդանոց:
Հիշեցնենք՝ այսօր ՀՅԴ մի քանի ակտիվիստների կոպիտ ուժով բերման ենթարկեցին ՀՀ առողջապահության նախարարության շենքի առջևից, որտեղ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։
Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարտոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք պոլիէթիլենային տոպրակներ էին նետել նախարարության շենքի վրա։
ՀՅԴ կամավորական վաշտի բժիշկ - ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հայկազ Հարությունյանն արցախյան վերջին գոյապայքարի ժամանակ ստացել էր գլխի բեկորային վնասվածք։ Այս օրերին կատարած վիրահատության միջոցով նրա գլխից հեռացրել են բեկորը։
Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի բակում Հայկազ Հարությունյանը պատասխանել է Yerkir.am-ի հարցերին.