Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը«վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են:
Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ և այլն:
Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը պատմական հայկական գյուղեր են, եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:
«Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ: Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից»:
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը մասնավորապես անդրադառնալով Ղազախի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի(Քյարքիի) վերադարձի հարցին՝ նշել է, թե գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։ Ըստ Խալաֆովի՝ այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի ընթացող բանակցությունների արդյունքում։
«Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածքը չեն։ Դրանք Ադրբեջանի տարածքն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այս շրջանակներում։ Կքննարկվի Ադրբեջանին այդ տարածքների վերադարձը, և լուծում կգտնվի»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Արման Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան