Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: «Երբեք կատեգորիկ դրված չի եղել այն հարցը, թե նա չի մասնակցելու այդ հանրահավաքին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցի հաջորդ հանրահավաքին:
Պատգամավորի խոսքով` կարևորն այն է, որ հանրահավաքի հարթակը միասնական լինի, ունենա միասնական ծրագիր, միասնական ճանապարհային քարտեզ, ինչի վրա էլ եռյակը աշխատում է: Թեմատիկ առումով` եռյակի հարթակը լինելու է միասնական:
«Ժողովուրդն այլևս խոսքերի հանրահավաք չի ակնկալում, նա սպասում է, որ խոսքը գործ դառնա, բայց` միասնական հարթակով, ոչ թե, որ այդ հարթակը դառնա դեբատների դաշտ»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ չպետք է դառնալ լոզունգների գերի, հարկավոր է գնալ իշխանափոխության:
Հարցին` քննարկե՞լ են Զարուհի Փոստանջյանի առաջարկությունները եռյակի օրակարգի վերաբերյալ, նա պատասխանեց, որ «Ժառանգության» վարչությունում այդ առաջարկությունները չեն քննարկվել:
Վերջում պատգամավորը նշեց, որ եռյակի լիդերների հանդիպումը դեռևս ուժի մեջ է: