Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր երեկոյան ` ժամը 18-ին ՀՅ Դաշնակցությունը հանրահավաքի է հրավիրել գյումրեցիներին` Գյումրիի Թատերական հրապարակում:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ հանրահավաքում, բնական է, քննարկվելու են ներքաղաքական խնդիրներ: Այն հարցին, թե վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվում է, որ ՀՅԴ-ն արդեն իսկ նախընտրական արշավ է սկսել` հանրահավաքների միջոցով, և ինչպե՞ս է ինքը վերաբերվում դրանց, Ս.Սեյրանյանն արձագանքեց. «Չեմ կարծում, թե դա մեղադրանք է, մարդիկ գնահատում են, որ մենք քարոզարշավ ենք սկսել, ինչին ես պատասխանում եմ` ոչ, և եթե այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Դաշնակցությանն ասում են, թե իրենք քարոզարշավի մեջ է, ապա, երևի թե ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժն էր, որ մինչև սեպտեմբեր ոչինչ չէր արել»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հաջորդ հանրահավաքային կանգառին, ապա Սպարտակ Սեյրանյանը նշել է, թե դեռևս հստակ չէ, որ քաղաքում է անցկացվելու հաջորդ հանրահավաքը: