կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-01 10:06
Քաղաքական

Վարչապետ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել

Վարչապետ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել

Օգոստոսի 17-ին իր վարչապետության 100 օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում 18:00-ին հանրահավաք է հրավիրել: Այս մասին նա կոչով դիմել է ֆեյսբուքյան իր էջում:

«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք»,- ասել է նա:

Փաշինյանը նշեց, որ ցանկանում է հանրահավաքի միջոցով կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում, և ինչ է տեղի ունենալու հետո, ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումն ապահովել, ինչ զարգացումներ, ինչ մարտահրավերներ կան, ինչպես ենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել, և ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի, երեկվա և վաղվա Հայաստանի մասին: