|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի բոլոր բնակիչներին կոչ է արել լքել տներն ու շարժվել դեպի հարավային անկլավ՝ «իրենց անվտանգությունն ապահովելու համար»: Իսրայելը, հետագա ռազմական գործողություններով պայմանավորված, Հյուսիսային Գազայի հատվածի 1,1 միլիոն բնակիչներին 24 ժամ է տվել բնակավայրը լքելու համար։ ՑԱԽԱԼ-ը պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի զինյալներին մեղադրել է խաղաղ բնակիչներին որպես «մարդկային վահան» օգտագործելու համար՝ նշելով, որ խմբավորման անդամները «թաքնվում են Գազա քաղաքում՝ թունելներում, տների տակ եւ Գազայի անմեղ խաղաղ բնակիչներով բնակեցված շենքերի ներսում»:
ՄԱԿ-ը կոչ է արել չեղարկել այդ հրամանը՝ պնդելով, որ մարդկանց զանգվածային հեռացումը կարող է «աղետալի իրավիճակի» հանգեցնել եւ ունենալ «ավերիչ հումանիտար հետեւանքներ»:
Իսկ «ՀԱՄԱՍ»-ը Գազայի բնակիչներին կոչ է արել չենթարկվել Իսրայելի պաշտպանության ուժերի՝ մեկ օրվա ընթացքում տարհանվելու հրամանը։