Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջովին աջակցում է Իսրայելին, և կոչ է արել պաղեստինյան կողմին` դադարեցնել բռնությունը. հայտնում է РИА новости-ն:
«Դիմում եմ Գազայի բնակիչներին` այդ ահաբեկչական գործողությունները Իսրայելի նկատմամբ ձեզ, բացի նոր տանջանքներից, ուրիշ ոչինչ չեն բերի: Վերջ տվեք բռնությանը և աշխատեք խաղաղության հասնելու ուղղությամբ, դա հնարավոր է»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը իրավիճակը Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին սրվել է: Կողմերը մեղադրում են միմյանց հրթիռակոծությունների մեջ: Զոհվել է 20 պաղեստինցի:
Այս պահին Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար է ձեռք բերվել: