|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, որոնք արդեն ավելի քան 50 մարդու կյանք են խլել:
«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կանխվի ավելի լայն հակամարտություն, որը, առաջին հերթին, կազդի երկու կողմերի քաղաքացիական բնակչության վրա», - ասված է Ջոզդեֆ Բորելի հայտարարության մեջ, որը դատապարտում է երկու կողմերի գործողությունները:
Առնվազն 53 մարդ է սպանվել Գազայում, 6 մարդ՝ Իսրայելում բռնությունների սրումից ի վեր: Ըստ պաշտոնյաների՝ պաղեստինցի զինյալները հրթիռներ են նետում Իսրայելի վրա, իսկ Իսրայելը օդային հարվածներ է հասցնում անկլավին: