կարևոր
5986 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-01 11:30
Աշխարհ Արցախ

ՀՕՄ֊ը` միշտ արցախահայության կողքին

ՀՕՄ֊ը` միշտ արցախահայության կողքին

Հինգշաբթի, 2023թ. Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան մի խումբ կամավոր ՀՕՄ-ոհիներ, Շրջանային Վարչության անդամներ՝ ատենապետուհի Մարօ Քէշիշեանի և Սոսի Քասարյանի գլխավորությամբ Երևան Սիթիի պահեստում էին, որտեղ 440 սննդի և հիգիենիկ պարագաների արկղեր պատրաստեցին գաղթական դարձած արցախահայությանը տրամադրելու համար։

Պահեստում էր նաև Ավստալիայից ժամանած խորհրդանական պատվիրակությունը, որ ևս մեծ ոգևորությամբ միացավ աշխատանքներին՝ մեծապես օգտակար հանդիսանալով արկղերը դասավորելու գործին։

Հայտնում ենք, որ Ավստրալիայի պատվիրակությունը բաղկացած էր New South Wales և Victoria նահանգների խորհրդարանի ներկայացուցիչներից, որոնք ՀՕՄ-ի Ավստրալիայի Շրջանային Վարչության, Հայ Դատի հանձնախմբի և առևտրականների հետ գործակցաբար հանգանակել են ավելի քան $24,000 (քսանչորս հազար ամերիկյան դոլար)։ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչությունը հանգանակված գումարով կատարել էր անհրաժեշտ գնումները։

Australian Parliamentary Delegation to Armenia, together with ARS Australia-Armenian Relief Society of Australia and Armenian National Committee has donated $24.000 US dollars to support thousands of Armenian refugees fleeing the Republic of Artsakh as a result of Azerbaijan’s military aggression. With the help of the ARS Regional Executive Board of Armenia, 440 boxes of food and hygiene items were bought and sent to the refugees.

As a reminder, ARS Regional Executive Board of Armenia, in cooperation with National Scout Organization of Armenia, continues the fundraising for Armenian refugees from Artsakh, as well as collects clothes and hygiene items to provide our compatriots from Artsakh.

Հիշեցնում ենք, որ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչությունը համագործակցելով ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնական Վարչության հետ շարունակում է դրամահավաքը, ինչպես նաև հագուստի և հիգիենիկ պարագաների հավաքագրումը։

Այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են իրենց օգնության ձեռքը մեկնել Արցախի մեր հայրենակիցներին, կարող են հագուստը և հիգիենիկ պարագաները հանձնել ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գրասենյակ, իսկ նվիրատվությունները կատարել Հայ Օգնության Միության գրասենյակում։

ՀՄԸՄ-ՀԱՍԿ գրասենյակ՝

Հասցե՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 17/6, ժամը 11։00-18։00

Հեռ.՝ 093 07 22 22

Նվիրատվությունների համար կարելի է անձամբ ներկայանալ ՀՕՄ-ի գրասենյակ՝

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 27

Հեռ.՝ 077 56 75 13

Իսկ նվիրատվությունները փոխանցումով կարող եք կատարել ՀՕՄ-ի հետևյալ հաշվեհամարներին

Դրամային հաշվեհամար՝

«Հայ Օգնության Միություն» ԲՀԿ

Հ/Հ – 220483350173000 /AMD/ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

ՀՎՀՀ – 01512885

Դոլարային հաշվեհամար՝

«Հայ Օգնության Միություն» ԲՀԿ

Հ/Հ – 220483350140001 /USD/ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

ՀՎՀՀ – 01512885

Կանխավ Շնորհակալությամբ՝

ՀՕՄ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ