Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 12-ին Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի կողմից «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում պարգևատրվել են 18 ուսանողներ: Հայ Օգնության Միավորի Արցախի միավորի կողմից 20 տարուց ավելի գործող ծրագրով Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում սովորող 18 ուսանողներ արժանացել են գնահատագրի և 100-ակամ ԱՄՆ դոլար խրախուսական պարգևի: «Լավագույն ուսանող» ծրագիրն իրականացվում է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը. տեղեկացնում է «Ապառաժը»:
ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանի խոսքով՝ ուսանողների մի մասին ներկայացրել են Արցախի Պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններից, իսկ մի մասն էլ ուղղակի դիմել են ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչությանը: «Ծրագրից կարող են օգտվել երկրորդ և բարձր կուրսերի ուսանողները: Ճիշտ է, ծրագիրը խրախուսելու միջոց է, ոչ թե նյութապես օգնելու, բայց դիմումների քննարկման ժամանակ հաշվի ենք առնում նաև ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանները, բնակության վայրը»,- նշել է Արմինե Հարությունյանը:
ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը հույս է հայտնել, որ «Լավագույն ուսանող» ծրագիրը ավելի է պարտավորեցնելու ուսանողներին շատ աշխատելու, ուսման մեջ առաջադիմելու համար: