կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-16 10:41
Սփյուռք

530.000 դոլար հանգանակվեց ՀՕՄ-ի «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգի արդյունքում

530,000 դոլար հանգանակվեց Armenian Relief Society - Հայ Օգնութեան Միութիւն-ի կազմակերպված վիրտուալ բարեգործական համերգի արդյունքում. այս մասին տեղեկանում ենք ՀՕՄ-ի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ երեկ Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը, որի ողջ հասույթը կուղղվի Լիբանանի հայ համայնքի օժանդակությանը:

Բեյրութից, Երեւանից եւ Լոս Անջելեսից իրենց կատարումներով հանդես եկան  Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), լիբանանահայ արվեստագետներ՝ խմբակային ելույթով (Լիբանան), Վիգեն Եագուպյանը (ԱՄՆ), Ներսիկ, Աղասի եւ Արաբո Իսպիրյանները (Հայաստան), Արսեն Գրիգորյանը՝ Մրո (Հայաստան), Մուրադ Մշեցին (Հայաստան), Դավիթ Ամալյանը (Հայաստան), Լեյլա Սարիբեկյանը (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչյանը՝ Մակիչ (Հայաստան), Սամվել Երանյանը (Հայաստան), Դրո Գրիգորյանը (ԱՄՆ) եւ Քրիստափոր Արապյանը (ԱՄՆ):