|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվան շահագրգռված չէ, որ Իրանի շուրջ իրավիճակը սրվի: Այդ մասին այսօր ԵԱՀԿ ԱԳ նախարարների` Սլովակիայում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` ՌԴ-ն ակնկալում է, որ Թեհրանը զսպվածություն կցուցաբերի, սակայն, միևնույն ժամանակ, իր քայլերով երկիրը չի խախտում գործող համաձայնագրերը:
«Իրանը սկսել է հարստացնել ուրանը 3,67 տոկոսից բարձր` հասցնելով սկզբի համար 5 տոկոսի, անուհետև, հավանաբար, կշարունակի դա անել, սակայն երկիրը չի խախտում ո’չ գործարքը, ո’չ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համաձայնագիրը»,- ասել է Լավրովը: