|
Փոխարժեքներ
27 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ Գալեյանը հիվանդանոց է տեղափոխվել՝ հետազոտման։
Փաստաբանի կարծիքով՝ հետազոտություններից հետո Գալեյանին, ամենայն հավանականությամբ, չեն հոսպիտալացնի։
Հիշեցնենք, որ տնային կալանքի տակ գտնվող Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է։ Վերջինս փետրվարի 23-ին «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է՝ վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո։ Գարիկ Գալեյանը վիրահատվել է։