կարևոր
8338 դիտում, 8 ամիս առաջ - 2023-09-07 15:30
Քաղաքական Իրավական

Թուրքիան ի՞նչ բովանդակության հանձնարարություններ է փոխանցել ՀՀ դատարաններին

Թուրքիան ի՞նչ բովանդակության հանձնարարություններ է փոխանցել ՀՀ դատարաններին

2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն:

Այս մասին ահազանգել էր փաստաբան Արա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Ինչը պետական քաղաքականության արդյունք է:

Yerkir.am-ը ԲԴԽ-ից փորձել է պարզել՝ ինչ հանձնարարության կամ իրավական օգնության հարցումներ է Թուրքիան փոխանցել Հայաստանին։ ԲԴԽ-ից ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ 100 քրեական գործերից 97-ը «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» է, 3-ը՝ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադրական փաստաթղթերի հանձնման մասին»։ 

Վերոնշյալ 100 իրավական օգնության հարցումներից 61-ը վերաբերում է անձանց դատավարական թղթերի հանձնմանը, իսկ մնացած 39-ը առանձին դատավարական գործողություններ կատարելու համար փաստաթղթերի հանձնման մասին։

Ստորև ներկայացնում ենք ԲԴԽ գրավոր պատասխանն ամբողջությամբ․