կարևոր
430 դիտում, 24 րոպե առաջ - 2026-11-09 23:45
Աշխարհ

ԵՄ-ն չի քննարկի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը մինչև Ուկրաինայում հրադադարի հաստատումը

ԵՄ-ն չի քննարկի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը մինչև Ուկրաինայում հրադադարի հաստատումը

Եվրամիությունը կդիմադրի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության քննարկմանը, քանի դեռ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիր չի ստորագրվել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա պնդմամբ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ բովանդակալից բանակցությունները կարող են սկսվել միայն Ուկրաինայում հրադադարից հետո։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ դրանց ցանկանում են մասնակցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջատար երկրները, իսկ Բրյուսելը կպնդի համապատասխան ձևաչափի կիրառումը։

Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին նա հայտնել է Վլադիմիր Զելենսկիի՝ բանակցություններում աջակցություն ցուցաբերելու խնդրանքը բավարարելու մտադրության մասին։